Հագի՛ր, որ չմրսես ու մտնես Բաքու». քնապարկեր ու անձրևանոցներ Գյումրուց
«Հագի՛ր, որ չմրսես ու մտնես Բաքու». այս եւ այլ մաղթանքներով քնապարկերն ու անձրեւանոցները զինվորի տաքությունն ապահովելու ու ոգեկոչելու համար են:
Խաչատրյանների բնակարանը պատերազմի մեկնարկից անմիջապես հետո կարի արտադրամասի է վերածվել: Ընտանիքի մայրն ու դուստրերը սկսեցին սահման պահող հայ զինվորների համար քնապարկեր ու անձրեւանոցներ կարել: