Բեդրոս Կիրկորովը շուրջ 33 հազար դոլար է հավաքել Ղարաբաղի համար
Ռուսական էստրադայի արքայի՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, սփյուռքի հետ միասին 2 միլիոն 600 հազար ռուբլի (մոտ 33 հազար դոլար) է հավաքել Ղարաբաղի համար: Այս մասին նա հաղորդել է «Պոդյոմ» պարբերականին:
«Ես և Ռեուտովից իմ ընկերը, նա շինարար է, հայկական սփյուռքի ներկայացուցիչ, երեկ 2 միլիոն 600 հազար ռուբլի ենք հավաքել: Մենք լցրեցինք սառնարանային կցորդը, և այսօր, Պուտինի ծննդյան օրը, այն պետք է ճանապարհ ընկներ: Բայց այնտեղ վրացիները ջուր են պղտորում, չեն թողնում Հայաստան տեղափոխել: Ոնց որ ասել են կթողնեն»,- ասել է նա:
Բեդրոս Կիրկորովը նաև նշել է, որ խնդրագրեր են կազմել և դրանք պետք է ուղարկվեն ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ: