Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորման միջնորդներ պետք է լինեն Թուրքիան և Ռուսաստանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորման միջնորդներ պետք է դառնան Թուրքիան և Ռուսաստանը, բայց՝ պատերազմից հետո:
«Անկասկած, Թուրքիան, որպես հզոր երկիր, որպես մեր հարևան, հարևան Հարավային Կովկասում, իրավունք ունի մասնակցելու միջնորդական առաքելությանը, որն իրականացվելու է ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո (…) Մենք պետք է ելնենք պրագմատիկ մոտեցումից. իրականում ով կարող է դրական ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա տարածաշրջանում՝ սրումը նվազեցնելու, կայուն խաղաղություն հաստատելու, համագործակցությունը զարգացնելու հարցում:
Եվ, իհարկե, ես գտնում եմ, որ առաջին հերթին դա Թուրքիան և Ռուսաստանն են»,- ասել է Ալիևը Ռուսաստանի «Առաջին» ալիքին տված հարցազրույցում: