NYT․ Կորոնավիրուսային ինֆեկցիայից Թրամփի բուժումը գնահատվում է 100 հազար դոլարից ավելի
Երեք օրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսային ինֆեկցիայից բուժման արժեքն անցել է 100 հազար դոլարից։ Այս մասին հրապարակել է The New York Times պարբերականը։
Պարբերականը հաշվարկների մեջ ներառել է ոչ միայն նոր տեսակի կորոնավիրուսի անալիզների, հակամարմինների հիմքով տարբեր շիճուկների կիրառման եւ Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոնում բուժելու արժեքը։ Պարբերականը հաշվի առել նաեւ նախագահին Սպիտակ տնից բուժկենտրոն եւ հակառակ ուղղությամբ ուղղաթիռով տեղափոխումը։ Դրանից բացի, հաշվի են առնվել նաեւ միջամտությունների եւ դեղերի չնախատեսված ծախսերը, որոնք չեն մտնում ստանդարտ բժշկական ապահովագրության մեջ։ Նման դեպքերում ԱՄՆ-ում բուժման արժեքը զգալիորեն բարձրանում է, պարզաբանվում է հոդվածում։
Գնահատականները ներկայացված են զուտ ամերիկյան առողջապահական համակարգի յուրահատկության եւ նրբությունների հիման վրա։
Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Բեթսեդ քաղաքում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը կենտրոնից դուրս է գրվել երկուշաբթի։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակը բժիշկներին թույլ է տալիս առանց վախենալու նրան հիվանդանոցից դուրս գրել։