Էլթոն Ջոն. Ես ռուս գեյերին չեմ թողնի ճակատագրի հույսին
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հավաստիացրել է, որ մենակ չի թողնի ռուս գեյերին: Բացի այդ Guardian-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է, որ երբեք չի բղավում որդիների վրա, քանի որ ինքն էլ ժամանակին այդ պատճառով վախեցել է ծնողներից:
Դեկտեմբերին երաժիշտը պատրաստվում է այցելել Մոսկվա, քանի որ չի ցանկանում Ռուսաստանի գեյերին թողնել ճակատագրի հույսին:
«Ես պետք է մեկնեմ: Երկու հարց կա' արդյոք իշխանությունները կարգելեն բոլորին այցելել Մոսկվա և արդյոք արտիստներին կարգելեն դուրս գալ Մոսկվայից: Այդ դեպքում նրանք կմեկուսացնեն ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կանանց և տղամարդկանց»,- ասել է Էլթոն Ջոնը:
«Ես, որպես գեյ, չեմ կարող չպաշտպանել այդ մարդկանց»,- նշել է երաժիշտը: