ԵՊՀ շրջանավարտների միավորումը Ստեփանակերտի և Շուշիի ավերված կառույցները կվերականգնի 100 միլիոն դրամի չափով
ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտի և Շուշիի ավերված հասարակական կառույցների վերականգնողական աշխատանքներ կկատարի՝ 100 միլիոն դրամի չափով։ Հայտարարությունում ասվում է․
«ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ամուր կանգնած լինելով հայրենիքի և մեր հաղթական բանակի թիկունքին, հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»: