Ռազմինֆո. Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ. հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ էր
Արծրուն Հովհաննիսյանը իր Facebook-ի էջում կիսվել է Razminfo-ի հղումով:
Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։
Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.Info-ի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։
Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։
Կից արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։
Թշնամու զորամասի կորդինատները.
40° 5'30.63"N
47° 3'46.02"E
Հիշեցնենք, ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր
Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է...
Նա գրել էր նաև՝
Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։