Ղրղզստանի մայրաքաղաքում հանրահավաքի մասնակիցները պահանջել են նոր կառավարության կազմի փոփոխություն
Այստեղ հիմա որոշվում է Փարիզի եւ Լոնդոնի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի ճակատագիրը։ Մոտակա տարիներին՝ Թեհրանի եւ Պեկինի, Դելիի։ Այս մասին հոկտեմբերի 7-ին ճեպազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը միայն Արցախն ու Հայաստանը չեն։ Եթե նրանք հասնեն իրենց ստոր հանցավոր նպատակներին, Բոսֆորից մինչեւ Վոլգա կստեղծվի ահաբեկչական խալիֆաթ։ Դրանից հետո կսկսվի ներթափանցումը Արեւմտյան Եվրոպայի երկրներ եւ Ամերիկա։ Սա բոլորը լավ հասկանում են։ Մենք տեսնում ենք, որ չնայած երկրների միջեւ բարդ հարաբերություններին, այս հարցին կոնսոլիդացված մոտեցում կա։ Այս մասին է վկայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի վերջին հայտարարությունը։ Ահաբեկչությանն ուղղակի հարված հասցնելու երկրների վճռականությունն ամրապնդվում է։ ՌԴ արտաքին հետախուզությունը պաշտոնական տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է ՌԴ ահաբեկիչների ներթափանցման մեծ սպառնալիքի մասին,- այն, ինչի մասին ասել ենք վերջին բոլոր օրերին,- եւ որ իրենք պատրաստվում են հարվածներ հասցնել Սիրիայում բազաներին։
Սա վկայում է այն մասին, որ միջազգային կոալիցիայի աշխատանքը նոր որակ է ձեռք բերում։ Այսօր նրանք ահաբեկիչներին կհարվածեն Սիրիայում, վաղը ահաբեկիչների ճամբարներին հարվածներ կհասցնեն մեր տարածաշրջանում»,- նշել է Դավիթ Բաբայանը։