ԱՄՆ-ը խոսել է հիմնական սպառնալիքների մասին
Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վոլֆը երեքշաբթի նախարարության կայքում հրապարակել է «Հայրենիքին ուղղված սպառնալիքների գնահատական» անվանումով մի փաստաթուղթ: Սա իր տեսակի մեջ առաջին զեկույցն է, որը համախմբում է ազգային անվտանգության նախարարության ունեցած բոլոր տեղեկությունները՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող գործոնների վերաբերյալ, ներառյալ հետախուզական եւ գործառնական տվյալները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ Վոլֆի, զեկույցը տալիս է առավել մանրամասն տեղեկատվություն, որի հիման վրա նախարարությունը նախատեսում է իր գործողությունները՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար: «Այս սպառնալիքները հայտնաբերվել են նախարարության աշխատակիցների կողմից ձեռք բերված լավագույն հետախուզական, օպերատիվ տվյալների եւ փորձի միջոցով... Զեկույցը կարդալուց հետո ամերիկացիները ավելին կսովորեն ավանդական սպառնալիքների մասին, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ կազմակերպված հանցավորությունը: Սակայն ... նրանք նաեւ կհասկանան, որ մեր երկիրը կանգնած է զգալի սպառնալիքի առջեւ... այնպիսի պետությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը»,- հայտարարել է Վոլֆը:
Հիմնական եզրակացությունները, որին հանգել են զեկույցի հեղինակները՝ գնահատելով 2020 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները՝
• Կիբեռհանցագործությունները, ինչպես ազգային պետությունների, այնպես էլ ոչ պետական հաքերների կողմից, կմնան սուր խնդիր եւ, ամենայն հավանականությամբ, կաճեն,
• COVID-19 համավարակի շնորհիվ ԱՄՆ տնտեսական մրցակիցները նոր հնարավորություններ ձեռք կբերեն՝ ամերիկացիներից շահույթ ստանալու համար,
• Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կիբեռհանցագործությունների միջոցով կփորձեն վնասել ընտրական կարեւոր ենթակառուցվածքը 2020թ.։ Այս նույն երկրները կփորձեն ազդել ամերիկացի ընտրողների նախընտրությունների վրա,
• ԱՄՆ-ի համար ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը ներկայացնում են գաղափարախոսությամբ մոտիվացված միայնակ ահաբեկիչները եւ փոքր խմբերը: Ծայրահեղականները շարունակում են մնալ մշտական եւ մահացու սպառնալիք:
• Ազգային անվտանգության սպառնացող մեկ այլ նշանակալից սպառնալիք միջազգային հանցավոր խմբավորումներն են, մասնավորապես` մեքսիկական կարտելները:
• COVID-19 համավարակի ավարտից հետո ազգային անվտանգության նախարարությունը ակնկալում է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ հարավ-արեւմտյան սահման միգրացիոն հոսքերի աճ այն մակարդակների, որոնք դիտվել էին մինչ համավարակի սկիզբը:
• Ամերիկացիների կյանքի եւ անվտանգության լուրջ սպառնալիք, ինչպես նաեւ տնտեսության վրա կործանարար ազդեցություն ունեցող գործոն՝ բնական աղետներ: