Կորոնավիրուսով վարակման 672 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 672 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53755 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 312823, վերջին մեկ օրում` 2878 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7353 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 494-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 45110 անձ` վերջին մեկ օրում 178 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 995 է: