Երևանի քաղաքապետարանում պլաններ են փոխվել. նիստի մանրամասները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշում կայացրեց 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել եւ քննարկել այդ հարցը:
Եվ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանն է տեղեկացրել, որ քաղաքապետարանը ցանկանում է 100 միլիոն դրամ փոխանցել Արցախին աջակցելու համար: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները միանշանակ կողմ են քվեարկել առաջարկին: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարը սկզբնական շրջանում այլ բանի համար էր նախատեսված եղել:
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետարանը պետք է հատուկ նիստ հրավիրեր, որը վերաբերելու էր Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, որտեղ պետք է նաեւ Երեւանի պատվավոր կոչումներ տրվեին տարբեր անձանց, որոնց անունները դեռեւս հայտնի չեն:
Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ տոնակատարությունը չի կայանալու, եւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց այդ գումարը քաղաքային իշխանությունները որոշել են փոխանցել Արցախին: Դրան կողմ են եղել Երեւանի ավագանու բոլոր անդամները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: