«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել:
Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից եւ հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի եւ արժույթի անհամապատասխանության պատճառով:
Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից եւ հետ վերադարձվում ՝ ավտոմատ փոխարկվելու եւ դոլարայինին մուտքագրվելու փոխարեն:
Մինչդեռ, նվիրատուների կարծիքով, ճիշտ կլիներ, որ գործարքներն ավտոմատ հաշվառվեին համապատասխան հաշիվներին, եւ փոխանցում կատարողների համար գլխացավանք չստեղծվեր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: