Ալիևը կանխամտածված հայկական հրթիռների հարվածի տակ է դրել ընդդիմադիր Գյանջան
2018թ.-ի հուլիսի 3-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում մահափորձ է կատարվել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ: Դրանից հետո, հուլիսի 10-ին, քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն մահափորձի գործով ձերբակալվածների: Ակցիայի ընթացքում քաշքշուկ է սկսվել, որի հետևանքով իրավապահներ են սպանվել: Ավելի ուշ իրավապահ մարմինները միջադեպը որակել են որպես «նախապես ծրագրված ահաբեկչություն՝ երկրում իրարանցում, քաոս և խուճապ ստեղծելու և, վերջնարդյունքում, իշխանության բռնազավթում իրականացնելու նպատակով»: Հետաքննությունն անցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության ներքո:
Իսկ հիմա լավ առիթ է ստեղծվել և Ալիևը կարող է վրեժ լուծել գյանջացիներից: Գյանջայի ռազմական օդանավակայանից մարտական ինքնաթիռների, այդ թվում՝ F-16 կործանիչ-ռմբակոծիչների և հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքի, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու թույլտվություն տալով Ալիևը ավտոմատ կերպով հարվածի տակ է դրել Գյանջան՝ Բաքվից հետո մեծությամբ երկրորդ քաղաքը, որն ամենամոտն է Արցախի սահմանին: Ալիևին, սկզբունքորեն, բացարձակապես չի հետաքրքրում, թե ադրբեջանցիները գնդակոծության հետևանքով կզոհվեն ռազմաճակատում, թե իրենց տներում:
Կարևորը հայերին դրդելն է թիրախ դարձնել դավաճանական, ոչ հուսալի, ընդդիմադիր և ըմբոստ Գյանջան: Թե ինչ կլինի, հետո կերևա: