Լապշին. որքան էլ տարօրինակ հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը հայերին կօգնի հաղթել
«Ինչպես ես արդեն ասել եմ հայկական ԶԼՄ-ներին տված բազմաթիվ հարցազրույցներում, պետք է սպասել Ադրբեջանի երկրորդ եւ վերջին հարձակման այսօր՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: Ես սխալվել եմ միայն մի բանում. հարձակումը սկսվել է ոչ թե երեկոյան, այլ 2 ժամ առաջ՝ Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Կարդում եմ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումները այն մասին, որ կատաղի մարտեր են ընթանում Ղարաբաղի հարավային հատվածում: Ես նաեւ 3 օր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի վերջինը Ալիեւի վերջին հուսահատ ցանկությունը՝ ապացուցել իր ժողովրդին, որ նա մեծ փարավոն է եւ հողեր վերադարձնող: Կարծում եմ, որ հայ զինվորականները ստիպված են փոքր-ինչ նահանջել 5-7 կմ պաշտպանական երկրորդ-երրորդ գծում: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան ադրբեջանցիները վերջնականապես շունչները կփչեն, եւ հարձակումը կդադարի: Այդ ժամանակ հայերը հարձակման կանցնեն եւ կվերադարձնեն սահմանի առաջնային գիծն արդեն հոկտեմբերի 9-10-ին:
Հոկտեմբերի 11-12-ին պատերազմը կավարտվի, եւ կողմերին հրադադար կպարտադրեն: Հուսով եմ, որ այդ ժամանակ հայերը կկարողանան վերադառնալ սահմանի նախկին գծին, սակայն միեւնույն ժամանակ կզբաղեցնեն ռազմավարական կետեր Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:
Կարծում եմ, որ Բաքվում արդեն անհեթեթ պարզաբանումներ են պատրաստում սեփական ժողովրդի համար, թե ինչու է Ադրբեջանը պարտվում: Կարծում եմ, որ կասեն՝ «հայերի փոխարեն կռվում էր Ռուսաստանը, մեզ դավաճանեցին»: Սակայն Իլհամին դա արդեն չի փրկի: Նրա առանց այդ էլ թույլ իմիջը գնալով թուլանում է:
P.S. որքան էլ տարօրինակ հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը հայերին կօգնի հաղթել: Եթե պատերազմ մղվեր Ադրբեջանի հետ դեմ առ դեմ, ապա Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման աջակցություն չէր լինի: Հայերի հարձակումը կկանգնեցնեին, որպեսզի թույլ տային Ալիեւին պահպանել դեմքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում Կովկասում Թուրքիայի ամրապնդում տեսնել: Այդ պատճառով Հայաստանի հաղթանակը ձեռնտու է բոլորին»: