Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել (Լուսանկարներ)
Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տուծած բնակելի շենքերից լուսանկարներ է հրապարկվել:
«Ստեփանակերտ, 06.10.2020
Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»։
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։