Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել. Ադրբեջանական Trend
Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ' Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը իբր երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:
Այդ մասին նշված լրատվամիջոցին հայտնել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը։
Ադրբեջանական գործակալության տեղեկացմամբ՝ հայ զինվորն իբր թե դիմել է Շահին Սաիլովին' երրորդ երկիր մեկնելու խնդրանքով: Ադրբեջանական լրատվամիջոցին Սաիլովն ասել է, որ Հակոբ Ինջիղուլյանը կարող է վերադառնալ Հայաստան այն դեպքում, երբ պարզվի, թե ինչու է անցել սահմանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 8-ին մոլորվել էր և հատել շփման գիծը: