Ստամբուլում թուրք ազգայնամոլները շարունակում են հակահայկական ավտոերթերը
Ստամբուլում ազգայնական թուրքերի եւ ադրբեջանցիների հակահայկական ակցիաները շարունակվում են։
Ինչպես հայտնում է Akunq.net–ը, այս անգամ Ստամբուլում ազգայնամոլները Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով ավտոերթ են արել Ստամբուլի կենտրոնական թաղամասերով, այդ թվում Օսմանբեյով, որտեղ գտնվում է «Ակոս» խմբագրության նախկին գրասենյակը, որտեղ ներկայում «Հրանտ Դինքի հիշողության 23.5» թանգարանն է։ 23.5–ը խորհրդանշում է Հրանտ Դինքի՝ 1996ճի ապրիլի 23–ի հրապարակումը Հայոց ցեղասպանության հետ կապված։
Ազգայնականները իրենց երթը պայմանավորել են հենց 23.5–ի հետ եւ երթի ժամը եղել է 23:05: