Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ մի շարք փոփոխություններ է հաստատել գործող օրենքներում
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ մի շարք փոփոխություններ է հաստատել գործող օրենքներում:
Դրանց թվում են`
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 98, միաձայն),
«Պետական ծառայողներին եւ հանրային ծառայություններում պաշտոններ զբաղեցնող անձանց վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 99, միաձայն):