ԱՄՆ-ում հայտնաբերել են COVID-19-ով վարակվելու ավելի քան 39,5 հազար նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերի թվաքանակն ավելացել Է 39,5 հազարով, մահացել Է եւս 460 մարդ: Այդ մասին, վկայում են դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների ամփոփիչ տվյալները:
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում դեպքերի թիվն աճել Է 39 հազար 557-ով: Մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել Է 35 հազար 504, հաղորդվել Է 337 մահացածների մասին:
Վերջին տվյալների համաձայն, համավարակի ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7,4 մլն դեպք եւ ավելի քան 210 հազար մահվան դեպք:
Ապաքինվել Է 2,9 միլիոնից ավելի մարդ:
Ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի պատճառով 35 միլիոնից ավելի վարակման եւ մահվան 1 միլիոնից ավելի դեպք, ապաքինվել Է 24 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: