Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի աշխատանքի համար պատրաստել են մեկուսացված տարածք
Ախատանքային մեկուսացված տարածք է պատրաստվել այն նպատակով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա այնտեղ աշխատել Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ պետության ղոեկավարի տնօրինման տակ կլինի Սպիտակ տան երրորդ հարկում գտնվող աշխատասենյակը։ Դրանից բացի, Թրամփին տրամադրել են նկուղային տարածքներ, որը կից է նրան բուժող բժիշկ Շոն Քոնլիի գրասենյակին։ Այնտեղ կա ընդունարան եւ աշխատասենյակ՝ նախատեսված պացիենտներին հետազոտելու համար։ Ամեն ինչ այնպես է տեղադրված, որ Թրամփը Արեւմտյան թեւից հեռու աշխատելու հնարավորություն ունենա, որտեղ են գտնվում նախագահի օվալաձեւ աշխատասենյակը եւ նրա մերձավոր օգնականների գրասենյակները։
Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը կենտրոնից դուրս է գրվել երկուշաբթի։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի առողջական վիճակը բժիշկներին թույլ է տալիս առանց վախենալու նրան հիվանդանոցից դուրս գրել։