Պապիկի մասնագիտությունը որպես ամենապահանջված մասնագիտություն
Լոնդոնի ընկերություններից մեկի կայքը հրապարակել է ամենապահանջված մասնագիտությունների ցանկը: Ցանկում զետեղված է նաև պապիկի մասնագիտությունը: Այն ներկայացված է որպես ամանապահանջված:
10 տարվա աշխատանքային փորձ, ունակություն առավոտյան ժամը 6-ին արթնանալու համար, երեկոյան քնել հեռուստացույցի առաջ, երեխաներին քաղցրավենիք տալ, հետևել այգու ծառերի և ընդհանրապես բնության խնամքին, թեյ խմել քաղցրաբլիթի հետ, ինչպես նաև թոռնիկներին տանել զբոսանքի:
Դեռ հայտնի չէ, թե ինչ արձագանք կունենա այս հայտարարությունը, սակայն շատերի կարծիքով դա պարզապես կատակ է, որպեսզի մարդիկ մի փոքր սթափվեն օրվա հոգնածությունից և այլ բաների մասին մտածեն: