ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ. amerikayidzayn.com
amerikayidzayn.com: ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Բիգանն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի պի Հայաստանի արտգործանախարարներ Ջեհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, եւ արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված ռազմական գործողությունների թեժացման փաստով իր անհանգստությունը:
Փոխպետքարտուղարը կողմերին հորդորել է անհապաղ սկսել հրադադար ու Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել հարատեւ լուծում գտնելու շուրջ բանակցությունները:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտել է, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ռազմական եղանակ: