Ազգային տուրք. Հայրենիքի շենացման ու պաշտպանության գործին ամսական մասնակցություն կունենան արտերկրի հայերը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստանում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում ձևավորվում են Արցախի օգնության կազմկոմիտեներ, որոնց նպատակը ոչ թե մեկանգամյա օգնություն հավաքելն է, այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելը:
Ըստ մեր զրուցակիցների՝ ազգային տուրքի հավաքման գաղափարի իրականացման հիմքն է դրվում, երբ արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ ամսական իր մասնակցությունն է ունենում հայրենիքի շենացման և պաշտպանության գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: