Դոնալդ Թրամփը ամերիկացիներին կոչ է արել չվախենալ կորոնավիրուսից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրը դուրս կգա հիվանդանոցից, ուր նա ընդունվել էր Covid-19 վարակի պատճառով:
Ժամեր անց, երբ նրա մամուլի քարտուղարի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, նա թվիթերում գրել է. «Մի վախեցիր Covid-ից»: «Այսօր ժամը 18:30-ին ես դուրս կգամ Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնից: Ես ինձ իսկապես լավ եմ զգում»,- գրել է նա:
«Մի վախեցեք Covid-ից: Թույլ մի տվեք, որ նա տիրի ձեր կյանքին: Թրամփի կառավարման ընթացքում մենք իսկապես հիանալի դեղեր եւ գիտելիքներ ենք մշակել: Ես ինձ ավելի լավ եմ զգում, քան 20 տարի առաջ»: