Արցախում պատերազմը Էրդողանն է հրահրել. քուրդ քաղաքագետ
Քուրդ նախկին դիվանագետ ու քաղաքագետ Իշխանե Ասլան Անկոսին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետ կապված քրդական ANF–ում հրապարակում է արել։
Քուրդ քաղաքագետը շեշտել է, թե տարածաշրջանում երբ երկրները ինչ–որ ոլորտներում խնդիրներ են ունեցել, այդ ամենը ժողովրդից հեռու պահելու համար Արցախի հարցն են օրակարգ բերել ու դրա հաշվին քաղաքականություն վարել։
«Եւ ահա Էրդողանի՝ Ադրբեջան մտնելը կարծես ադրբեջանցիների մասին անհանգստանալ է նշանակում, սակայն այն քաղաքական նպատակ է հետապնդում»,– գրել է քուրդ քաղաքագետը՝ շեշտելով, որ Արցախում պատերազմը հենց Էրդողանը հրահրեց։