Ամենագործուն աջակցությունը հիմնադրամին գումար փոխանցելն է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։
Հիմնավորումն այն է, որ մեծ քանակությամբ սննդի կուտակումը պիտանիության առումով նպատակահարմար չէ, իսկ տրամադրվող գումարը տեղին և ժամանակին կօգտագործվի ըստ նպատակահարմարության։
Առանց ասելու էլ բոլորին պարզ է, որ հսկայական միջոցներ են անհրաժեշտ լինելու հրթիռակոծության հետևանքները վերացնելու և Արցախը վերականգնելու համար։ Պատահական չէ, որ բազմամիլիոնանոց հայկական սփյուռքն իր ուժերը կենտրոնացրել է հենց այս ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: