Պոմպեո. ԱՄՆ-ը «լիովին պատրաստ է» «չարամիտների» ցանկացած գործողության, մինչ Թրամփը հիվանդանոցում է
Միացյալ Նահանգները «լիովին պատրաստ» է ցանկացած գործողության, որը կարող են ձեռնարկել «չարամիտները», մինչ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոցում է՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է Fox News-ը:
«Մենք գիտենք, որ չարագործներ կան ամբողջ աշխարհում»,- ասել է նա Տոկիո մեկնելուց առաջ։ «ԱՄՆ-ը լիովին պատրաստ է, ինչպես նաեւ՝ Պետդեպարտամենտն ու մեր դիվանագետները»,- հավելել է նա:
Նրա խոսքով, ինքը «բավական երկար» զրուցել է Թրամփի հետ, ով Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնում բուժում է անցնում COVID-19-ով, որպեսզի նա տեղյակ լինի համաշխարհային իրադարձություններին:
Պոմպեոն նշել է, որ զրույցի ընթացքում Թրամփը «գերազանց տրամադրություն» է ունեցել: «Մենք հոգ տարանք, որ նախագահը տեղյակ լինի աշխարհի բոլոր իրադարձություններին»: