Սպիտակ տանը պատմել են Թրամփի առողջական վիճակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակը լավացել է, եւ ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ նա կկարողանա մոտ օրերս վերադառնալ Սպիտակ տուն: Այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:
«Առավոտյան խոսել եմ նախագահի հետ, նրա վիճակը շարունակում է լավանալ, եւ նա պատրաստ է վերադառնալ նորմալ աշխատանքային գրաֆիկին»,-ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում հայտնել է, որ ինքն ու իր կինը՝ Մելանյա Թրամփը, վարակվել են կորոնավիրուսով: Ավելի ուշ նա ժամանել է Ուոլթեր Ռիդի ռազմական-բժշկական կենտրոն: Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի ՄքԷնանին Twitter-ի իր էջում հայտնել է, որ Թրամփն առաջիկա երկու օրը կանցկացնի բժշկական հաստատությունում, որտեղից կշարունակի աշխատել: Հոսպիտալ մեկնելուց առաջ Թրամփը տեսաուղերձ է հղել, որում վստահեցրել է, որ ինքն ու առաջիկն տիկինն իրենց լավ են զգում: