Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին չի կարողացել ընտրել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալ ատենակալների
Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի կրկին չի կարողացել ընտրել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալ ատենակալների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
Սա ընտրության արդեն երկրորդ փորձն է, առաջինը ձախողվել է սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Այսօրվա նիստում պարզվել է, որ նրանք դեռ չեն ապաքինվել:
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին:
Խաչատուրյան քույրերին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:
Կրտսեր քրոջ գործը քննում է Մոսկվայի Բուտիրսկի դատարանը, նրան գաղութ չի սպառնում, քանի որ նա անմեղսունակ է ճանաչվել եւ այժմ հոգեբուժական հարկադիր բուժում է անցնում:
Աղմկահարույց սպանությունը կատարվել էր Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության համաձայն՝ Խաչատուրյան երեք քույրերը դանակով սպանել են իրենց հորը Մոսկվայի Ալտուֆեւսկոյե մայրուղու իրենց բնակարանում:
Քննությունը պարզել է, որ հայրը նվաստացրել եւ բռնաբարել է աղջիկներին: Սկզբում գլխավոր դատախազությունը պահանջում էր վերաորակավորել մեղադրանքը որպես ինքնապաշտպանություն, բայց երկրորդ փորձի ժամանակ հաստատել է մեղադրական եզրակացությունը: