«Հայերն արժանի են խաղաղության այդքան տարիների հալածանքից հետո». Էլոն Ջոնը միացել է Թանկյանի ֆլեշմոբին
Արցախի սահմանին ծավալվող ռազմական գործողություններին արձագանքել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը՝ Instagram-յան էջում կարմիր քառակուսու տեսքով լուսանկար հրապարակելով։
«Ես այսօր միանում եմ մյուսներին եւ կարմիր քառակուսի եմ հրապարակում, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար։
2018թ.-ի մայիսին ես այցելել եմ այս հիանալի երկիր եւ զարմացել հայ ագզի կողմից իմ հանդեպ բարությամբ ու մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են։ Վտանգի մեջ են խաղաղ բնակիչները, եւ երկու կողմից մարդիկ են մահանում։
Հայերը գեղեցիկ մարդկ են, եւ նրանք արժանի են հաստատուն խաղաղության այդքան տարիների պատմական հալածանքից հետո»,- Instagram-յան էջում գրել է Էլթոնը։
Գրառումը՝ այստեղ: