Կուրղինյան. Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ:
«Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն։ Այժմ բոլորս պարտավոր ենք լինել մեկ ուժեղ բռունցք՝ քաջարի զինվորների համար ապահովելով ամուր թիկունք և ոչ մի վայրկյան չմոռանալով՝ մեր գոյության համար պարտավոր ենք մեր հերոսներին:
Շնորհակալ ենք, տղե՜րք: Հավերժ փառք ձեզ»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: