Թրամփը կարող է դուրս գրվել հիվանդանոցից երկուշաբթի օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հիվանդ է COVID-19-ով, կարող է դուրս գրվել հիվանդանոցից երկուշաբթի, հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նրան բուժող բժիշկներին:
Պետության ղեկավարի վիճակը շարունակում է բարելավվել, նշել են բժիշկները: Այս պահին Թրամփի բոլոր կենսական ցուցանիշները կայուն են, հոկտեմբերի 2-ի առավոտից ջերմության բարձրացում չի նկատվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: Երկրի ղեկավարն այժմ հիվանդանոցում է: Նախագահական զույգը COVID-19-ի ախտորոշման թեստ է հանձնել այն բանից հետո, երբ Թրամփի խորհրդական Հոուփ Հիքսի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա Թրամփին ուղեկցում էր Քլիվլենդում կայացած նախագահական բանավեճի ժամանակ: