Kenzo նորաձևության տան հիմնադիրը մահացել է կորոնավիրուսից
Kenzo նորաձևության տան հիմնադիր Քենզո Տակադան մահացել է կորոնավիրուսից, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում անելով Kenzo նորաձեւության ապրանքանիշի ներկայացուցչին:
Հայտարարության մեջ ասվում է, որ դիզայները կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում, Փարիզում՝ Ամերիկյան հիվանդանոցում:
1960-ականներին Ֆրանսիա եկած Տակադան նորաձևության առաջին ճապոնացի դիզայներն էր, որը հայտնի դարձավ Փարիզում: Նրա նորաձևության տան ոճի կարևոր մասն էին կազմում գրաֆիկական վառ պատկերները: