Ջորջիայում հրաձգություն է տեղի ունեցել
Կիրակի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում հրաձգության հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, հայտնում է Fox 5-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ատլանտայի խանութներից մեկում, տեղական ժամանակով 16։00-ի սահմաններում անհայտ անձը կրակ է արձակել մարդկանց խմբի վրա։ Նշվում է, որ հրաձգությամբ միջադեպին նախորդել է 2 կանանց միջեւ վիճաբանությունը, որոնցից մեկին ոստիկանները հետագայում ձերբակալել են։
Հրաձգության հետեւանքով տուժել է նվազագույնը 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Տուժածներից մեկը, որը մեծահասակ տղամարդ է, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։
Այս պահին կասկածյալի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը կատարում է միջադեպի հետաքննություն։