«Լիվերպուլը» 57 տարի 7 գոլ բաց չէր թողել 1 խաղում
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» 57 տարում առաջին անգամ է մեկ խաղում բաց թողնում 7 գոլ, հաղորդում է Opta Sport-ը։ Անգլիայի առաջնության չորրորդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 2։7 հաշվով պարտվել է «Աստոն Վիլային»։
Նախորդ անգամ լիվերպուլյան թիմը 7 գոլ բաց է թողել 1963թ․ ապրիլին Լոնդոնի «Տոտենհեմից»։ Խաղը դարձյալ ավարտվել էր 2։7 հաշվով։
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 7։2 (տեսանյութ)
Օլի Ուոթքինս, 4, 22, 39, Ջոն Մաքգին, 35, Ռոս Բարքլի, 55, Ջեք Գրիլիշ, 66, 75 - Մոհամեդ Սալահ, 33, 60