Սպիտակ տունը գնահատել է Թրամփի կողմից լիազորությունների փոխանցման ռիսկերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով, իրեն լավ է զգում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը:
Նրա խոսքով, պետության ղեկավարը ցանկանում է վերադառնալ Սպիտակ տուն: Օ’Բրայանը նշել է նաև, որ այս պահին չի քննարկվում Թրամփի կողմից լիազորությունների փոխանցումը:
Ինչպես ասել է Թրամփի խորհրդականը, նա արդեն նախագահին զեկուցել է Ժնևում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման մասին, հաղորդում է CBS-ը: