«Բավարիան» ուժեղ էր «Հերտայից»՝ 4։3
Գերմանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Բեռլինի «Հերտային»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 4։3 հաշվով։ Դաշտի տերերի չորս գոլերն էլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բավարիան» 6 միավորով չորրորդ տեղում է։ Առաջատարներն են 7-ական միավոր վաստակած «ՌԲ Լայպցիգը», «Աուգսբուրգը» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ «Հերտան» 13-րդն է՝ 3 միավոր։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բավարիա» - «Հերտա»՝ 4։3
Ռոբերտ Լեանդովսկի, 40, 51, 85, 90+3, 11մ – Ջոն Կորդոբա, 59, Մատեուս, 71, Ջեսիք Նգանքամ, 88