Թրամփը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում է կորոնավիրուսից, արդեն երկուշաբթի
Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բժիշկ Շոն Քոնլին ներկայացրել է երկրի ղեկավարի առողջական վիճակի նոր մանրամասներ. Թրամփը տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի ազգային անվան ռազմաբժշկական կենտրոն բուժման նպատակով, հաղորդում է CNN-ը:
Նախագահի բժշկի խոսքով՝ Թրամփի մոտ երկու անգամ նվազել է արյան մեջ թթվածնի մակարդակը, սակայն նա լավ է զգում իրեն:
Քոնլին նաեւ հույս է հայտնել, որ նախագահը դուրս կգրվի հիվանդանոցից վաղը՝ հոկտեմբերի 5-ին: