«Լեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 0։3
Անգլիայի ընթացիկ առաջնությունում երեք հաղթանակից հետո առաջին պարտություն կրեց «Լեսթեր Սիթին»։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը տանը մրցեց լոնդոնյան «Վեստ Հեմի» հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։
«Լեսթեր Սիթին» 9 միավորով երկրորդ տեղում է, առաջատար «Էվերտոնն» ունի 12 միավոր։ Առաջատարին հասնելու հնարավորություն ունի միայն չեմպիոն «Լիվերպուլը», որը երեք հաղթանակից հետո չորրորդ տուրում հոկտեմբերի 4-ին կհյուրընկալվի «Աստոն Վիլային»։
Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։15-ին։
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 0։3 (տեսանյութ)
Մայքլ Անտոնիո, 14, Պաբլո Ֆորնալս, 34, Ջարոդ Բոուեն, 83