«Երբ հայրենասիրությունը բանավոր չի, այլ ապրելակերպ»․ Արթուր Ութմազյան
Հրաչուհի Ութմազյանն իր Instagram-ում նոր հրապարակում է կատարվել, որում իր հայրիկի՝ Արթուր Ութմազյանի խոսքերն են։ Նա գրել է․
«Այս օրերին, տեսնելով այս համախմբվածությունը, տեսնելով մեր տղաների ուժն ու կորովը առաջնագծում, անասելի հպարտություն եմ ապրում: Երբ հայրենասիրությունը բանավոր չի, այլ ապրելակերպ:
Ուզում եմ ուղղակի հիշեցնել մեծն Սեւակի խոսքերը.
«Եւ այստեղ է, որ ես բաց ճակատով, լեցուն հպարտությամբ, վկայում եմ, որ հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը:
Ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որեւէ մեկի տունը քանդելու, որեւէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու հանցանքի մեջ»:
Այնպես որ, բաց ճակատով, գլուխներս բարձր, հպարտ ու առաջ մինչեւ վերջ:
#հաղթելուենք
Արթուր Ութմազյան»։