Թրամփը ջանալու Է «Ամերիկան վերստին մեծ դարձնել» ապաքինվելուց հետո
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հույս ունի արագ ավարտել COVID-19 կորոնավիրուսի դեմ բուժումը եւ վերադառնալ լիարժեք աշխատանքի: «Երբ ես ժամանեցի այստեղ, ինձ շատ վատ Է զգում: Այժմ ես շատ անգամ ավելի լավ եմ»,-ասել Է նա տեսաուղերձում, որը հրապարակվել Է իր Twitter-ում: Ներկայում Թրամփը բուժընթաց Է անցնում Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում: Թրամփն ընդգծել Է, որ բժիշկները շատ են աշխատում, որպեսզի ինքն ավելի շուտ ապաքինվի:
«Հարկավոր Է, որ ես վերադառնամ (լիարժեք աշխատանքի), որովհետեւ մեզ առաջվա պես հարկավոր Է, որպեսզի Ամերիկան վերստին մեծ դարձնենք: Մենք շատ բանի ենք հասել այդ ուղղությամբ, սակայն շատ բան դեռ պետք Է կատարենք»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը: «Ես կարծում եմ, որ շուտով կվերադառնամ»,-հավելել Է նա, ընդգծելով, որ հույս ունի հարվածայնորեն ավարտել նախընտրական արշավը: Թրամփը շնորհակալություն Է հայտնել համաշխարհային առաջնորդներին աջակցության խոսքերի համար եւ ընդհանրապես՝ բոլորին, ովքեր իրեն շուտափույթ ապաքինում են մաղթել:
«Մենք «կջախջախենք» այդ կորոնավիրուսը»,-ասել Է նախագահը: «Ցանկանում եմ ձեզ ասել, որ սկսում եմ ինձ լավ զգալ… Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրադրությունն առաջիկա մի քանի օրը»,-ամփոփել Է նա: Թրամփը տեսանյութում սեղանի առջեւ նստած Է պիջակով եւ սպիտակ վերնաշապիկով եւ առանց փողկապի: Տեսահոլովակը կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ Է հավաքել: ԱՄՆ-ի նախագահը պարզաբանել Է, որ իրեն առաջարկել են կարանտինն անցկացնել Սպիտակ տանը, սակայն այս տարբերակն իրեն չի գոհացրել, քանի որ կարծում Է, թե ավելի ճիշտ Է համարում ավելի ագրեսիվ եւ ավելի արագ բուժումը, որը կարող Է իրեն հնարավորություն տալ ավելի շուտ վերադառնալ գործերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: