Նախարարությունը կազմակերպել է Արցախից տեղափոխված խնամքի տների տարեցների և գիշերօթիկի երեխաների խնամքը
Արցախի տարեցների խնամքի տների բնակիչների մի մասը և գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Նախարարությունն իր գործընկերների հետ կազմակերպել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը»,- տեղեկացնում է նախարարը։