«Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող եւս մեկ ցեղասպանություն թույլ տալ»․ Ալեքսիս Օհանյան
Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում են աշխարհի շատ հայտնի հայեր։
Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի՝ եւս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար։
Նա մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որին կից գրել է․ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող եւս մեկ ցեղասպանություն թույլ տալ»։
Գրառումը՝ այստեղ: