Կորոնավիրուսի դեմ պայքարի հաջորդ երկու օրերը Դոնալդ Թրամփի համար կլինեն «կրիտիկական»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրել է չափազանց անհանգստացնող շրջան, եւ ռազմական հոսպիտալում COVID-19-ի դեմ պայքարում հաջորդ երկու օրը կլինի «կրիտիկական», հայտարարել է Թրամփի աշխատակազմ ղեկավարը՝ ի տարբերություն նրա բժիշկների լավատեսական հայտարարությունների, որոնք փորձել են չբացահայտել փաստը, որ նախագահը ստացել է հավելյալ թթվածին Սպիտակ տանը նախքան հոսպիտալացումը, հաղորդում է Associated Press-ը:
Թրամփը հրապարակել է տեսանյութ Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնի մոտ, որում հայտարարել, որ ավելի լավ է զգում, եւ շուտափոյթ վերադարձի հույս ունի:
Սակայն որոշ ժամանակ անց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մայք Մեդոուսը հայտարարել է լրագրողներին. «Մենք դեռեւս լիարժեք ապաքինման հստակ ճանապարհին ենք»:
Ավելի ուշ Թրամփի բժիշկ Շոն Քոնլին նոր հայտարարություն է արել նախագահի վիճակի մասին՝ արտահայտելով զգուշավոր լավատեսություն: Սակայն միեւնույն ժամանակ նա նշել է, որ Դոնալդ Թրամփի առողջությունը դեռեւս վտնագված է:
ԱՄՆ նախագահի առողջության մասին փոփոխական եւ երբեմն նաեւ հակասող հայտարարությունները հանգեցրել են վստահության ճգնաժամի Սպիտակ տանը, նշում է տեղեկատվական գործակալությունը:
Նրա վիճակին մտահոգությամբ հետեւում են ամերիկացիները նախքան նախագահական ընտրությունները:
Դեռ ավելին, նախագահի առողջությունը ներկայացնում է ազգային անվտանգության խնդիր, որը չափազանց կարեւոր է ոչ միայն ԱՄՆ կառավարության գործառույթների տեսանկյունից, այլ նաեւ աշխարում երկրների խաղաղության առումով:
Բժիշկ Շոն Քոնլիի եւ այլ բժիշկների շաբաթնօրյա ճեպազրույցն առաջացրել է ավելի շատ հարցեր: Քոնլի բազմիցս հրաժարվել է ասել, որ նախագահը երբեւէ կարիք է ունեցել լրացուցիչ թթվածնի եւ չի կիսվել կարեւորագույն տեղեկություններով՝ ներառյալ հարցը, թե որքան բարձր էր Թրամփի ջերմությունը: Բացի այդ, Քոնլին հայտարարել է, որ Թրամփի մոտ սկսել են նկատվել COVID-19-ի կլինիկական ախտանշանները հինգշաբթի ցերեկը, այսինքն՝ ավելի վաղ, քանի նա դիմել էր բժիշկներին: