Կորոնավիրուսով վարակման 571 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ
Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52496 դեպք, որոնցից 44672-ն` առողջացած, 977-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 306965 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 նոր դեպք: Ունենք 89 առողջացած:
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի: