ԱՄՆ Սենատը դադարեցրել է աշխատանքը՝ կորոնավիրուսով մի շարք օրենսդիրների վարակվելու պատճառով
ԱՄՆ Սենատը մինչեւ հոկտեմբերի 19-ը դադարեցրել է օրենսդրական աշխատանքը՝ իր շարքերում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով, եւ ավելի հաճախ է Կապիտոլիայում թեստավորման կոչեր անում, հաղորդում է Associated Press-ը:
Միաժամանակ, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը շաբաթ օրը հայտարարության մեջ նշել է, որ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոնի Բարեթի թեկնածությունը հաստատելու հարցով լսումները ուժի մեջ են մնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել կորոնավիրուսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, առաջին տիկնոջ եւ ամերիկացի մի շարք օրենսդիրների վարակման մասին:
Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված շատ ամերիկացի քաղաքական գործիչներ մասնակցել են միջոցառումների, որտեղ քչերն են դիմակներով եղել: