Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի օրական ռեկորդային աճ է գրանցվել
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 16 972-ով, սա օրական ռեկորդային աճ է, հայտնում է հանրապետության Santé Publique սանիտարական գործակալությունը:
Համաճարակի սկզբից Ֆրանսիայում վարակների ընդհանուր թիվը հասել է 606 625-ի: Ընդհանուր առմամբ, մահացել է COVID-19 հիվանդությամբ 32 198 պացիենտ (վերջին 24 ժամվա ընթացքում՝ 49):
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 24-ին՝ ավելի քան 16 000 դեպք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: