Հայտարարություն Աբսուրդի ժանրից. Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, РБК-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ արդյոք տեսնել ռուս խաղաղապահներ Ղարաբաղում, ասել էր, որ նման խնդիրները «ավելի լայն համատեքստում կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Հ.Գ. Հայտարարություն Աբսուրդի ժանրից, Ադրբեջանը, մանկահասակ երեխային էլ հասկանալի է, որ երբեք իր համաձայնությունը չի տա...