«Երեխաներ են մահանում. Ամեն օր. ԿԱՆԳ ԱՌԵ՛Ք»․ Գարիկ Մարտիրոսյան
Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ պարբերաբար կիսվելով մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին գրառումներով եւ հրապարակումներով։ Նա եւ իր գործընկերներն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի մարդկանց հասցնեն, որ Լեռնային Ղարաբաղում արյուն է թափվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեղքով, այլ ոչ թե Հայաստանի, որին այդ պատերազմը պետք չէ։