Վաշինգտոնի հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բնակվող հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այս մասին տեսանյութ է ներկայացրել «Ամերիկայի ձայն»-ը:
Բողոքի ցույցն ընթացել է «Ամո’թ, Էրդողան: Ամո’թ, Թուրքիա» և «Երևանը ցանկանում է խաղաղություն, Բաքուն ցանկանում է Երևանը» վանկարկումներով:
Ակցիայի մասնակիցները Թուրքիայի դեսպանատան դիմաց հնչեցրել են Հայաստանի և Արցախի պետական օրհներգերը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:
Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։